Logo

«Յարխուշտա»․ ֆիլմ ծայրահեղ պայմաններում պայքարող հայկական ոգու մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:20 / 26.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Յարխուշտա ֆիլմ

Յարխուշտա՝ հայկական ռազմական պար, որը մի ամբողջ պատմություն է կամքի, քաջության և արվեստի մասին։ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում տեղի ունեցավ «Յարխուշտա» ֆիլմի ցուցադրությունը՝ երաժիշտ Հայկ Կարոյի աուդիովիզուալ ինստալացիայի ուղեկցությամբ: Նկարահանումների ընթացքում տղաները մոտ չորս ժամ շարունակ պարել են՝ անտեսելով ցուրտը, անբարենպաստ պայմանները։

«Յարխուշտա» նախագծի հիմնական նպատակը հանրության լայն շերտերին հայկական մշակույթը նոր լույսի ներքո ներկայացնելն է։ Ըստ ֆիլմի հեղինակների՝ դա ծայրահեղ պայմաններում պայքարող հայկական ոգու անսահման զորության մեծարումն է։ Յուրօրինակ և հետաքրքիր ներկայացմամբ այս ֆիլմը նկարահանվել և հանդիսատեսին է հասել  SoftConstruct ընկերության աջակցությամբ։
 

 

SoftConstruct-ը մշտապես նպաստում է հայրենական և հայրենասիրական նախագծերի իրականացմանը, իսկ ֆիլմի ցուցադրությունը կշարունակվի մոտ մեկ ամիս՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա