Logo

Եվգենի Յատչենկոն գերազանցեց Դավիթ Յուրչենկոյի ցուցանիշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:17 / 29.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Եվգենի Յատչենկո

Չարենցավանում մասնակցելով «Վանի» հետ առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը՝ Եվգենի Յատչենկոն դարձավ VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» ելույթ ունեցած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը: «Վանի» հետ մրցավեճում Յատչենկոն 35 տարեկան 246 օրական էր: Նա գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի ռեկորդային ցուցանիշը, որն իր վերջին ելույթն «Ալաշկերտում» անցկացրել էր 35 տարեկան 226 օրականում:

Եվգենի Յատչենկոն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում է ընդգրկվել «Ալաշկերտի» կազմում: Նրա նորամուտը կայացել է անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին՝ «Նաիրի» մարզադաշտում «Նորավանքի» հետ տեղի ունեցած խաղում, որում առաջին խաղակեսից հետո փոխարինվել է: Ընթացիկ առաջնությունում ռուսաստանցի փորձառու ֆուտբոլիստն առայժմ 9 խաղի է մասնակցել, ընդ որում՝ գարնանային հատվածում ընդամենը 2 անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Իսկ ընդհանրապես Եվգենի Յատչենկոն Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» մինչև այսօր ելույթ ունեցած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստն է: Նա այդ ցուցանիշով զիջում է միայն Գևորգ Կասպարովին, որը վերջին խաղը թիմի կազմում անցկացրել է 2017թ. մայիսի 31-ին՝ 36 տարեկան 310 օրականում: Նշենք նաև, որ Յատչենկոն ընդգրկված է ՀՀ առաջնություններում մինչև այսօր խաղացած ամենատարեց լեգեոնականների տասնյակում, որը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչը (40 տարեկան 168 օրական):

«Ալաշկերտում» մշտապես մեծ թիվ են կազմել տարեց փորձառու ֆուտբոլիստները: Այդ առումով ընթացիկ առաջնությունում էլ «Ալաշկերտը» բացառություն չէ: Ավելին՝ թիմի ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվածներից 8-ն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ են դուրս եկել «Ալաշկերտի» մարզաշապիկով:

VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ «Ալաշկերտի» ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների տասնյակին:

Ֆուտբոլիստներ

Տարիքը

Վերջին խաղը թիմում

1. Եվգենի Յատչենկո

35 տ. 246 օր.

28.04.2022 «Վան»՝ 1-0

2. Դավիթ Յուրչենկո

35 տ. 226 օր.

08.11.2021 «Ուրարտու»՝ 2-1

3. Մարկո Միլինկովիչ

34 տ. 12 օր.

28.04.2022 «Վան»՝ 1-0

4. Դմիտրի Գուզ

33 տ. 348 օր.

28.04.2022 «Վան»՝ 1-0

5. Ֆոֆանա Բեկո

33 տ. 232 օր.

28.04.2022 «Վան»՝ 1-0

6. Միլյան Յաբլան

32 տ. 305 օր.

01.12.2017 «Գանձասար-Կապան»՝ 0-1

7. Միհայլո Յովանովիչ

32 տ. 258 օր.

31.10.2021 «Վան»՝ 4-0

8. Օգնյեն Չանչարևիչ

32 տ. 210 օր.

23.04.2022  «Նոա»՝ 0-2

9. Ջոել Բաիլի

32 տ. 122 օր.

30.05.2019 «Լոռի»՝ 2-3

10. Վլադիսլավ Կրյուչկով

32 տ. 110 օր.

12.12.2021 ԲԿՄԱ՝ 2-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա