Logo

Յայա Տուրեն պատրաստվում է գլխավորել անգլիական ակումբը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:55 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Յայա Տուրե

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն պատրաստվում է դառնալ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը՝ հայտնում է The Evening Standard-ը:

Տուրեն այժմ աշխատում է «Տոտենհեմի» ակադեմիայում՝ փորձ ձեռք բերելու համար։ Սպասվում է, որ 38-ամյա նախկին ֆուտբոլիստը մինչև ամսվա վերջ հանդիպի «Տոտենհեմի» ղեկավարության հետ՝ քննարկելու գործարքի մանրամասները: Յայան ավելացրել է իր ծանրաբեռնվածությունը վերջին ամիսներին, ակումբը գոհ է նրա առաջխաղացումից և կարող է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:

Կոտդիվուարցին, որը 2020 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, հասցրել է աշխատել ուկրաինական «Օլիմպիկ» և ռուսական «Ախմատ» ակումբների մարզչական շտաբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա