Logo

Յայա Տուրե. «Հաճույքով կաշխատեի «Բարսելոնայում», բայց հիմա փոքր-ինչ վաղ է»

17:33 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» և Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել է, որ կցանկանար աշխատել կատալոնական ակումբում:

«Իհարկե, ինչո՞ւ ոչ: Մենք չգիտենք, թե ինչ կլինի: Ես հաճույքով կաշխատեի, բայց հիմա փոքր-ինչ վաղ է: Կձգտեմ դրան:

Ես միշտ սիրել եմ մարտահրավերները և «Բարսելոնայում» հայտնվելն անհավանական կլիներ: Հուսով եմ՝ բախտս կբերի և ես կհայտնվեմ հիանալի թիմում»,- Տուրեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Տուրեն «Բարսելոնայում» խաղացել է 2007-2010 թվականներին, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել է Դոնեցկի «Օլիմպիկի» և Գրոզնիի «Ախմատի» մարզչական շտաբերում: 2022 թվականի օգոստոսից նա գլխավորում է «Տոտենհեմի» երիտասարդական թիմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա