Logo

Մալխաս Ամոյանն աշխարհում լավագույնն է իր քաշային կարգում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:22 / 15.03.2022ՍՊՈՐՏ
Մալխաս Ամոյան

Ըմբշամարտի միացյալ աշխարհը (միջազգային ֆեդերացիա) հրապարակել է մարզաձևի երեք մրցաձևերի բոլոր քաշային կարգերի դասակարգման հերթական սանդղակը։ Մեր մարզիկներից լավագույն ցուցանիշն ունի 2021 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանը։

23-ամյա երևանցին գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 72 կգ քաշային կարգի սանդղակը։ Նույն մարզաձևում օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի, Եվրոպայի առաջնության հնգակի հաղթող Արթուր Ալեքսանյանն (97 կգ) իր քաշային կարգում ունի 5-րդ, Նորայր Հախոյանը (55 կգ)՝ 6-րդ, իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ)՝ 9-րդ վարկանիշը։

Ազատ ոճի ըմբիշներից աշխարհի անցյալ տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) դասվում է 4-րդ տեղում։ Հայաստանի ըմբիշներից առաջին տասնյակում են նաև Արման Ավագյանը (79 կգ)՝ 5-րդ տեղ և Արման Անդրեասյանը (70 կգ)՝ 6-րդ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա