Logo

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.06.2019Ըմբշամարտ
european games artur - Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:25

-

-

Եվրոպական խաղերը անցկացվում են ամեն քառամյակը մեկ անգամ ու հիանալի հարթակ են մարզիկների համար ոչ միայն պատրաստվելու Օլիմպիական խաղերին, փորձարկելու սեփական ուժերը, այլ նաև ձեռք բերելու Տոկիո 2020-ի ուղեգրեր: Խաղերին մասնակցելու է ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից, որոնք մրցելու են 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում: Նախորդ ԵԽ-ն անցկացվել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ պատճառով Հայաստանը ներկայացել էր 25 հոգանոց պատվիրակությունով՝ նվաճելով մեկ արծաթե մեդալ: Սակայն այս անգամ Հայաստանը ունենալու է 37 ներկայացուցիչ 9 մարզաձևում ու բնականաբար, մեդալային հույսերը ավելի մեծ են:  Առաջարկում ենք մարզաձև առ մարզաձև, մարզիկ առ մարզիկ ծանոթանալ մասնակիցներին, նրանց հաջողություններին ու հասկանալ, թե ումից ինչ է պետք ակնկալել, որ արդյունքը կլինի հաջողություն, որը՝ ձախողում:

Բռնցքամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Ըմբշամարտ

Անցկացման օրեր՝ հունիսի 21-30
Մեդալների հավաքածու՝ 18
Մասնակիցներ՝ 288
Վայր՝ Սպորտի պալատ

Ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչներ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ)

3914.06.2019 wrestling training valodyan frangulyan garik barseghyan andranik galstyan 960x640 - Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Ազատ ոճում սերնդափոխությունը մեկնարկը տրվեց Եվրոպայի առաջնությունից, և ըստ առաջին կայծերի, մի քանի տարի անց մեդալային հրավառությունների ենք ականատես լինելու: Սակայն կյանքն է թելադրում է ապրել ներկայով, ոչ թե ապագայով կամ անցյալով: Այս կազմում կան թե՛ երիտասարդներ, թե՛ փորձառուներ:

Գարիկ Բարսեղյանը այն եզակի մարզիկներից է, որը մասնակցելու է Եվրոպական խաղերին 2-րդ անգամ: Իսկապես, նրա մասին վաղուց ոչինչ չէինք լսել, բայց հավանաբար կհիշեք Եվրոպայի 2014 թվականի առաջնությունում նրա բրոնզե մեդալը: Այս տարի նա մասնակցեց Մախաչկալայի մրցաշարին ու վերադարձավ ձեռնունայն, այդ պատճառով ակնկալիքները մեծ չեն:

Թերևս ամենամեծ հույսը Վալոդյա Ֆրանգուլյանն է, որը վերջերս կայացած Կիևի մրցաշարում դարձել էր արծաթե մեդալակիր: Ֆրանգուլյանի քաշային կարգում մրցակցությունը մեծ է, ուստի նրա համար մեդալը կարող ճակատագրական դառնալ:

Սարգիս Հովսեփյանն ու Անդրանիկ Գալստյանը Հայաստանի չեմպիոններն են ու արժանիորեն են իրենց դրսևորել երիտասարդական հավաքականում, բայց մեծահասակների պայքարում դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:

Լավատեսական կանխատեսում՝ 2 մեդալ

Իրատեսական կանխատեսում՝ 1 մեդալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա