Logo

Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:48 / 11.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվեց ուկրաինացի Փավրիզ Նասիբովին։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի էր դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվեց պայքարից։

Մրցումային առաջին օրը պայքարի էին դուրս եկել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։ 

Որակավորման փուլում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ  անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր, ինչը հայ ըմբիշին թույլ է տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

Իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում  0-9 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին։ Մկրտչյանը մեդալ նվաճելու հնարավորություն չէր ստացել, քանի որ նրան հաղթած ըմբիշը պարտվել էր հաջորդ փուլում։

Մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս կգան նաև Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները։ 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/16-ում ճապոնացի Ռյուտո Իկեդան է, 82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցը 1/16-ում` խորվաթ Ֆիլիպ Սաչիչը։

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա