Logo

Ըմբշամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:46 / 20.06.2022Ըմբշամարտ
ըմբշամարտի Հայաստանի հավաքական

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր երկիրը ներկայացնել պատրաստվող մարզիկների անունները։ 

Առաջինը մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշներ Հոմերոս Առաքելյանը (55 կգ քաշային կարգում), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Ռուբեն Միհրանյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Հայկ Մխիթարյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հրանտ Միքայելյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։

Ազատ ոճի հավաքականը ներկայանալու է հետյալ կազմով՝ Հարություն Հովհաննիսյան (57 կգ), Հայկ Աբրահամյան (61 կգ), Տիգրան Ղազարյան (65 կգ), Հայկ Պապիկյան (70 կգ), Մենուա Յարիբեկյան (74 կգ), Մուշեղ Մկրտչյան (79 կգ), Կնյազ Իբոյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (92 կգ), Խաչատուր Խաչատրյան (97 կգ) և Լյովա Գևորգյան (125 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա