Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Եղիկյանը պարտվեց, Խաչատրյանն սպասում է բրոնզի համար գոտեմարտին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.11.2021ՍՊՈՐՏ
Shant Khachatryan 5 - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Եղիկյանը պարտվեց, Խաչատրյանն սպասում է բրոնզի համար գոտեմարտին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:

97 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում պարտվել է Ալբերտ Եղիկյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից պայքարը շարունակում է միայն 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որն սպասում է բրոնզե մեդալի համար այսօր կայանալիք գոտեմարտին:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար այս մրցաշարում մեդալ են նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը(արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը(բրոնզ):

Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա