Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի հավաքականի արդյունքները, թիմային հաշվարկը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի հավաքականի արդյունքները թիմային հաշվարկը - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի հավաքականի արդյունքները, թիմային հաշվարկը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ, որոնցից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե:

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃ

Ոսկե մեդալ՝ 0, արծաթե մեդալ՝ 1, բրոնզե մեդալ՝ 2

Արծաթե մեդալակիր դարձավ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալ նվաճեցին 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

ԱԶԱՏ ՈՃ

Ոսկե մեդալ՝ 1, արծաթե մեդալ՝ 1, բրոնզե մեդալ՝ 3

Ոսկե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալ՝ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը, բրոնզե մեդալ՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճում՝ 3-րդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա