Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները հունահռոմեական ոճում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.11.2021ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները հունահռոմեական ոճում - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները հունահռոմեական ոճում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացքի մեջ է ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը: Պայքարն ավարտել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մեդալ նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչներից երեքը. 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը հասավ եզրափակիչ, սակայն բավարարվեց արծաթե մեդալով, բրոնզե մեդալ նվաճեցին 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացրել էր 10 ըմբիշով:

Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա