Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանն այսօր կպայքարի 4 մեդալի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.11.2021ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանն այսօր կպայքարի 4 մեդալի համար - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հայաստանն այսօր կպայքարի 4 մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Այսօր պայքարն սկսել են 61կգ, 74կգ, 86կգ, 92կգ և 125կգ քաշային կարգի ըմբիշները:

61 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթահարել է Արսեն Հարությունյանը՝ 11-1 հաշվով պարտության մատնելով Հունգարիայի ներկայացուցչին: 1/8 եզրափակիչում Արսենը կգոտեմարտի գերմանացի Նիկո Մեգերլեի հետ:

74 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթահարել է Հրայր Ալիխանյանը, որը 1/8 եզրափակիչում կմրցի ղազախ ըմբիշի հետ:

86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը հաղթել է որակավորման փուլում և 1/8 եզրափակիչում՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

125 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կմեկնարկի Մարտին Սիմոնյանը՝ գոտեմարտելով ԱՄՆ ներկայացուցիչ Էնթոնի Կասիոպիի հետ:

92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի:

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն սփոփիչ գոտեմարտում հաղթել է ու կպայքարի բրոնզի համար: Նույնը վերաբերում է նաև 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանին:

70 կգ քաշային Վազգեն Թևանյանն այսօր կգոտեմարտի չեմպիոնի կոչման համար, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալի: Նրանք համապատասխանաբար կմրցեն Ղրղզստանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա