Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.11.2021ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչի համար գոտեմարտում 5-9 հաշվով զիջել է ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեին:

Հայ ըմբիշն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:

Խնձրցյանը մեկնարկել է որակավորման փուլից՝ շվեյցարացի և ուկրաինացի մրցակիցներին հաղթելով համապատասխանաբար 11-0, 8-6 հաշիվներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա