Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Օվասապյանը՝ արծաթե, Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.11.2021ՍՊՈՐՏ
02.12.2019 Greco Roman wrestling armenian championship 31 - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Օվասապյանը՝ արծաթե, Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:

130 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Դավիթ Օվասապյանը զիջել է Իրանի ներկայացուցչին՝ բավարարվելով արծաթե մեդալով, իսկ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հրաչյա Պողոսյանը՝ շանս չտալով մոլդովացի մրցակցին:

63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Տիգրան Մինասյանը զիջել է թուրք մրցակցին՝ դուրս մնալով պայքարից. Մինասյանին հաղթած ըմբիշը պարտվել է հաջորդ փուլում:

72 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից մեկնարկել է Շանթ Խաչատրյանը: Երկու հաղթանակից հետո Խաչատրյանը զիջել է կիսաեզրափակիչում ու այսօր կգոտեմարտի բրոնզի համար:

97 կգ քաշային կարգում էլ սփոփիչ գոտեմարտի իրավունք է ստացել Ալբերտ Եղիկյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա