Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.11.2021ՍՊՈՐՏ
A59A1099vazgen tevanyan Olympics 2020 - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

70 կգ քաշային Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում 5-4 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում 5-4 հաշվով հաղթել էր թուրք Ջունեյթ Բուդակին։

Որակավորման փուլում Թևանյանը 3-1 հաշվով հաղթել էր գերմանացի Շամիլ Ուստաևին, 1/8 եզրափակիչում 11-2 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Բեգիյոն Կուլդաշևի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա