Logo

Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում Հայաստանի հավաքականն զբաղեցրեց 3-րդ տեղը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.11.2021ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ ում Հայաստանի հավաքականն զբաղեցրեց 3 րդ տեղը - Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում Հայաստանի հավաքականն զբաղեցրեց 3-րդ տեղը

Թեհրանում իրենց ելույթներն են ավարտել զինվորականների աշխարհի առաջնության մասնակից հունահռոմեական ոճի ըմբիշները:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ վաստակավոր մարզիչներ Էդիկ Սահակյանի և Սամվել Գևորգյանի սաները հաջող մրցելույթներ ունեցան:

Կարեն Ասլանյանը(72 կգ) և Գևորգ Թադևոսյանը(87 կգ) միայն հաղթանակներ են գրանցել՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Նրանց թիմակիցներ Ռուդիկ Մկրտչյանը(55 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասապյանն արժանացել են փոխչեմպիոնի պատվին:

Մեր հավաքականի հաշվին հինգերորդ մեդալը գրանցել է Սամվել Աղաջանյանը(67 կգ), որը կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին:

Ինչպես ազատ ոճայինները, այնպես էլ հունահռոմեականները թիմային պայքարում գրավել են երրորդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա