Logo

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.05.2020ՄՇԱԿՈՒՅԹ
yntaniqeee - Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Մեջբերումներ ընտանիքի մասին

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։

Բալզակ

Ընտանիքը հասարակության բյուրեղն է:

Հյուգո

Անկախ նրանից, թե դուք ինչ եք արել ձեր կամ մարդկության համար, բայց եթե դուք չեք կարող հետհայացք նետել ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերված սիրո ու ուշադրության վրա, ապա դուք իրականում ոչինչ չեք արել:

Էլբերտ Հաբբարդ

Կինն ընտանիքի փրկությունը կամ կործնումն է:

Ամիել

Գեղեցկուհու ամուսինը գտնվում է մշտական տագնապի մեջ:

Իխարա Սայկակու

Տունը չի կարող ընտանեկան օջախ համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ինչպես մարմնի, այնպես էլ հոգու հմար:

Մարգարետ Ֆուլեր

Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է:

Սանտայանա

Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ նրանք սիրեկաններ են, իսկ գիշերը` որ նրանք ամուսիններ են։

Ռոստան

Կինը, որը ծիծաղում է իր ամուսնու վրա, այլևս նրան չի սիրում:

Բալզակ

Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ նահանգ կառավարելը:

Տակիտոս

Դուք ծնվել եք ձեր ընտանիքում, իսկ ձեր ընտանիքը ծնվել է ձեր մեջ։ Վերադարձի ու փոխանակման հնարավորություններ չկան։

Էլիզաբեթ Բերգ

Ընտանիքը կամ շարունակական սաբոտաժ է, կամ հուսալի թիկունք։ Վերջին դեպքում քո բախտը շատ է բերել։

Ադրիանո Չելենտանո

Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին:

Բալզակ

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են, մինչդեռ յուրքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:

Լև Տոլստոյ

Ինչպիսին ամուսինն է, այնպիսին էլ կինն է:

Թենիսոն

Բոլոր ամուսնությունները նման են իրար,իսկ ամունսալուծությունները յուրովի հետաքրքիր են:

Ուիլ Ռոջերս

Պետք է միշտ սիրահարված լինել: Ահա թե ինչու երբեք չարժէ ամուսնանալ:

Օսկար Ուայլդ


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա