Logo

«Յունայթեդի» հասցեին վիրավորանք է հայտնվել BBC-ի ուղիղ եթերում (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:35 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

BBC հեռուստաալիքի եթերում «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին  վիրավորանք է հայտնվել: Ուղիղ եթերի ժամանակ վազող տողով երևացել է «Մաչեսթեր Յունայթեդն աղբ է» նախադասությունը:

Լրագրող Անիտա Մակվեյը, որն այդ պահին աշխատում էր եթերում, ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ բացատրելով իրավիճակը.

«Հնարավոր է՝ շատերը նկատեցին «Մանչեսթեր Յունայթեդի» մասին գրվածը: Հույս ունեմ՝ երկրպագուները վիրավորված չեն: Թույլ տվեք բացատրել. կուլիսներում ինչ-որ մեկը պրակտիկա էր անցնում՝ վազող տողով հրապարակումների վրա աշխատելու համար և պատահական բաներ էր գրում: Ամեն դեպքում դա չպետք է հայտնվեր եթերում, և մենք ներողություն ենք խնդրում»:

Ավելի ուշ ներողություն է խնդրել նաև BBC հեռուստաալիքը.

«Փորձնական աշխատանքի ժամանակ տեխնիկական խոտան է եղել, և վազող տողը մի քանի վայրկյան հայտնվել է ուղիղ եթերում: Ներողություն ենք խնդրում ուղիղ եթերում հայտնված վիրավորանքի համար»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա