Logo

Յոթամյա աղջնակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների տասնյակում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:18 / 17.01.2022Լրահոս

 Նաստյա Ռաձինսկայա

Forbes-ը յոթամյա ռուսաստանցի Նաստյա Ռաձինսկայային ներառել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների տասնյակում։ YouTube-ի իր Like Nastya ալիքի շնորհիվ աղջիկը 2021 թվականին վաստակել է 28 միլիոն դոլար։

Աղջիկը Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Անցյալ տարի Ռաձինսկայան 7-րդ տեղում էր՝ 18.5 միլիոն դոլար եկամուտով:

Like Nastya ալիքն այս պահին ունի 85.7 միլիոն բաժանորդ։ Աղջկա ծնողների խոսքով, երբ Նաստյան ծնվել է, բժիշկները նրա մոտ ուղեղային կաթված են ախտորոշել։

«Մեզ ասել էին, որ Նաստյան չի քայլի և չի խոսի», - հիշում է մայրը:

Ծնողներն իրենց ամբողջ ժամանակը նվիրել են դստերը: 2 տարեկանում պարզ է դարձել, որ աղջկա մոտ զարգացման խնդիրներ չկան: Նաստյայի մայրիկը նշել է, որ որոշել են նկարահանել իրենց դստերը տեսախցիկի առաջ և աշխատել նրա դերասանական վարպետության վրա՝ ամրապնդելու այս արդյունքը։

«Կա՛մ բուժումն ու մեր սերը օգնեցին, կա՛մ բժիշկները սխալվեցին ախտորոշման հարցում»,- հավելել է  աղջիկը:

Աղյուսակի առաջին տեղում է Ջիմի Դոնալդսոնը (MrBeast)՝ 54 միլիոն դոլարով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեյք Փոլը՝ 45 միլիոն դոլարով, երրորդը՝ Մարկ Ֆիշբախը (Markiplier)՝ 38 միլիոն դոլարով։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա