Logo

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.12.2019Հայկական ֆուտբոլ
12038 - Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:40

-

-

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հայտնվել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հարցմանը մասնակցել է շուրջ 7400 ֆուտբոլասեր: 32-ամյա Մովսիսյանի օգտին քվեարկել է հարցվածների 20,77%-ը, ինչի շնորհիվ նա հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Իսկ լավագույնն է ճանաչվել ուրուգվայցի կիսապաշտպան Մաուրիսիո Պերեյրան, որի օգտին քվեարկել է հարցվածների 37,86%-ը: 2-րդ տեղը զբաղեցրել է շվեդ պաշտպան Անդրեաս Գրանկվիստը, որը ստացել է 25,41% ձայն: Քվեարկության մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ձայնը տալու նաև այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ֆյոդոր Սմոլովը, Վանդերսոնը, Օդիլ Ահմեդովը, Ժոաոզինյոն, Վիտալի Կալեշինն ու Շարլ Կաբորեն:

Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում հանդես է եկել 2011-2012թթ․ և մասնակցած 50 խաղում դարձել 23 գոլի հեղինակ, ինչից հետո կարիերան շարունակել Մոսկվայի «Սպարտակում»:

Պերեյրան ռուսական ակումբում ելույթ է ունեցել 2013-2019թթ․՝ անցկացրած 201 մրցավեճում իր ակտիվում գրանցելով 12 գոլ ու 16 արդյունավետ փոխանցում: Նա այս տարվա ամռանը դարձել է «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ:

SofaScore․ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա