Logo

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.11.2021ՍՊՈՐՏ
Յուվենտուսի աստղը՝ Չելսիի ու Բավարիայի նշանառության տակ - «Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ու Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Նշվում է, որ գերմանական ու անգլիական ակումբները շահավետ առաջարկ կանեն Կիեզային, եթե մրցաշրջանի արդյունքներով թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:

14 տուրից հետո «Յուվենտուսն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:

Հավելենք՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկո Կիեզան մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա