Logo

«Յուվենտուսն» առաջատար է աշխարհի չեմպիոնների թվով (ֆոտո)

11:19 / 20.12.2022ՍՊՈՐՏ
null

Անխել դի Մարիայի և Լեանդրո Պարեդեսի՝ Արգենտինայի հավաքականի կազմում Մունդիալ-2022-ում հաղթելուց հետո Թուրինի «Յուվենտուսը» դարձել է առաջատար աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստների թվով: Իտալական ակումբը պատմության մեջ ունեցել է 27 աշխարհի չեմպիոն, հայտնում է Kicker-ը:

23 ֆուտբոլիստով երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որը 27 խաղացողով կգլխավորեր ցանկը, եթե Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթեր Ֆրանսիայի հավաքականը: Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը» (22): Պաուլո Դիբալան 18-րդ աշխարհի չեմպիոնն է իտալական «Ռոմայի» կազմում, որը չորրորդն է:

Հիշեցնենք, որ Արգենտինա - Ֆրանսիա Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով: Մինչև 80-րդ րոպեն արգենտինացիները հաղթում էին 2 գոլի առավելությամբ, սակայն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն 1 րոպեում 2 գոլ էր խփել, ու խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերն աչքի էին ընկել մեկական անգամ: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Արգենտինայի հավաքականը հաղթել էր 4-2 հաշվով ու 36 տարի անց նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա