Logo

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ինտերից» (տեսանյութ)

01:47 / 20.03.2023ՍՊՈՐՏ
Ինտեր-Յուվենտուս

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսից»:

Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփեց սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ հանդիպման 63-րդ րոպեին՝ փոխարինելով իտալացի հարձակվող Նիկոլո Բարելային:

Այս տուրից հետո «Ինտերը» 50 միավորով նահանջեց երրորդ տեղ՝ առաջ թողնելով Հռոմի «Լացիոյին»։ «Յուվենտուսը» 41 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 0-1

Ֆիլիպ Կոստիչ, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա