Logo

«Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
italy 9 1 armenia 48 - «Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսը» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի վերաբերյալ։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ թուրինյան գրանդում որոշել են, որ Կիեզան անձեռնմխելի է ու նրա տրանսֆերը չի կարող վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին արդեն տեղյակ է Մյունխենի «Բավարիան», որը մտածում էր իտալացուն գնելու մասին։

Ռոմանոյի խոսքով՝ չնայած շշուկներին՝ Կիեզայի համար առաջարկ չի կատարել նաև «Լիվերպուլը»։ Անգլիական գրանդը ևս տեղյակ է, որ որևէ շանս չունի իտալացի խաղացողին գնելու համար։

Կիեզան ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականում էր։

Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա