Logo

«Յուվենտուսը» 14-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթի հաղթող (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.05.2021ՍՊՈՐՏ

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Ատալանտա» 1-2 «Յուվենտուս»

Գոլերը՝ 0-1՝ Կուլուշևսկի 31՛, 1-1՝ Մալինովսկի 41՛, 1-2՝ Կիեզա 73՛

«Յուվենտուսն» իր պատմության ընթացքում 14-րդ անգամ նվաճում է Իտալիայի գավաթը: Թուրինյան ակումբը մրցաշարում չեմպիոնության քանակով բացարձակ ռեկորդակիր է: Նրան հաջորդում է «Ռոման», որն 9 անգամ է նվաճել Իտալիայի գավաթը:

«Յուվենտուսն» Իտալիայի գավաթը նվաճել է նաև 1938, 1942, 1959, 1960, 1965, 1979, 1983, 1990, 1995, 2015, 2016, 2017 և 2018 թվականներին: 1973, 1992, 2002, 2004, 2012 և 2020 թվականներին դարձել է փոխչեմպիոն:

«Ատալանտան» իր պատմության ընթացքում Իտալիայի գավաթի հաղթող է դարձել 1 անգամ՝ 1963 թվականին: 1987, 1996, 2019 թվականներին Բերգամոյի թիմը դարձել է փոխչեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա