Logo

«Յուվենտուսը» դիտարկում է 3 պաշտպանի՝ Լեոնարդո Բոնուչիին փոխարինելու համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 16.07.2017ՍՊՈՐՏ
bonucci.juventus.esulta.2016.2017.690x400 - «Յուվենտուսը» դիտարկում է 3 պաշտպանի՝ Լեոնարդո Բոնուչիին փոխարինելու համար

«Յուվենտուսը» սկսել է թիմի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիին փոխարինող գտնելու գործընթացը, հաղորդում է Tuttosport-ը:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է հիմնական 3 թեկնածուների: Խոսքը նախևառաջ «Վալենսիայից» Էյզեկիել Գարայի և «Ռոմայից» Կոստաս Մանոլասի մասին է: Վերջինիս հետ Իտալիայի չեմպիոնն այս ամռանն արդեն փորձել է համաձայնության հասնել, սակայն պայմանավորվածություն ձեռք չի բերել հռոմեական ակումբի հետ:

Երրորդ թեկնածուն էլ «Լացիոյի» պաշտպան Ստեֆան դե Վրեյն է, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Բոնուչին օրերս է տեղափոխվել «Միլան», որը նրա տրանսֆերի դիմաց վճարել է 42 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա