Logo

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.08.2021ՍՊՈՐՏ
allegri 1vmnjqy8yzbf41lx98ge6eawyq - «Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Յուվենտուսը» մոտ է «Սանթոսի» հարձակվող Կայո Ժորժեի տեղափոխությունն իրականացնելուն:

Ահա և հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում գրել է, որ տրանսֆերը համաձայնեցված է: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը, աշխատավարձն էլ կկազմի տարեկան 1,5 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները:

Kaio Jorge tongue 960x640 - «Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Բրազիլացու գործող համաձայնագիրը «Սանթոսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտ, բայց թուրինյան ակումբը, ֆուտբոլիստին ձմռանը որպես ազատ գործակալ հրավիրելու փոխարեն, ցանկանում է այժմ գնել նրա իրավունքները 2,5 մլն եվրոյի դիմաց:

Կայո Ժորժեն Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:

Գալիս են, գալիս, բայց տեղ չեն հասնում․ 5 տրանսֆեր, որոնց կայացումը ձգձգվում է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա