Logo

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա. գործարքը կայացած է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.08.2021ՍՊՈՐՏ
andrea agnelli - «Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա. գործարքը կայացած է

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա՝ Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը համաձայնության է հասել «Էվերթոնի» հետ Մոյզե Քինի վարձակալության հարցով՝ հաջորդ տարի պարտադիր գնման հնարավորությամբ: Ռոմանոյի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի բուժզննումը տեղի կունենա վաղը՝ Թուրինում:

Քինն արդեն խաղացել է «Յուվենտուսում», որից հետո տեափոխվել «Էվերթոն»: Նախորդ մրցաշրջանն իտալացին անցկացրեց ՊՍԺ-ում՝ վարձավճարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա