Logo

«Յուվենտուսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ կատարել ՊՍԺ-ին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.12.2021ՍՊՈՐՏ
sevilla v paris saint germain pre season friendly 2 scaled 2 - «Յուվենտուսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ կատարել ՊՍԺ-ին

«Յուվենտուսը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին։ Թուրինյան ակումբը պաշտոնական առաջարկ է պատրաստում՝ հաղորդում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել արգենտինացուն՝ տրանսֆերը հետագայում գնելու պայմանով։

28-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա