Logo

Յովիչ, Հաքիմի, Ռեգիլոն․ Զիդանը խոսել է «Ռեալից» հեռացած և այլ ակումբներում իրենց դրսևորած ֆուտբոլիստների մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.01.2021ՍՊՈՐՏ
uefa champions league galatasaray as v real madrid 5e1568675779782457000001 - Յովիչ, Հաքիմի, Ռեգիլոն․ Զիդանը խոսել է «Ռեալից» հեռացած և այլ ակումբներում իրենց դրսևորած ֆուտբոլիստների մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:32

-

-

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այն մի քանի ֆուտբոլիստների մասին, ովքեր թիմից հեռանալուց հետո կարողացել են արդյունավետ ելույթներ ունենալ այլ առաջնություններում:

Ֆրանսիացի մասնագետին մասնավորապես հարց է ուղղվել պաշտպաններ Սերխիո Ռեգիլոնի (տրանսֆերը վաճառվել է «Տոտենհեմին») և Աշրաֆ Հաքիմիի (իրավունքները վաճառվել են «Ինտերին») ու հարձակվող Լուկա Յովիչի (վարձավճարով վերադարձել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ») մասին:

«Ինչպես միշտ, ես եմ մեղավոր: Հեշտ է ասելը, թե մարզիչն է մեղավոր: «Ռեալում» դժվար է, ես համոզվել եմ դրանում, երբ դեռ ֆուտբոլիստ էի: Լինում են պահեր, երբ խաղացողները մնում են այստեղ: Լինում են իրավիճակներ, երբ ֆուտբոլիստին անհրաժեշտ է հեռանալ և իր որակները ցուցադրել այլ վայրում: Դա այն է, ինչ տեղի է ունենում Լուկայի դեպքում:

Յովիչի տրանսֆերի գնումը լավ գործարք է, և ես ուրախ եմ նրա համար, քանի որ Լուկան մի օր նույնը կանի նաև Մադրիդում: Սակայն «Ռեալում» և այլ ակումբում հանդես գալը տարբեր բաներ են: Լուկան ապագա ունի ու կարող է իրեն ցուցադրել Մադրիդում, նույնը վերաբերում է նաև մյուսներին: Այստեղ մշտապես շատ մեծ մրցակցություն է տիրում, սակայն մարզիչը մեղավոր չէ դրանում»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Այնտրախտը» հեգնել է Զիդանին՝ Յովիչի դուբլից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա