
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հնարավոր է փոխի ակումբը։
Լրագրող Նիկոլո Շիրայի փոխանցմամբ՝ սերբ հարձակվողի գործակալը նրա ծառայություններն առաջարկել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերին»։ Կա հավանականություն, որ Յովիչն այս ամռանը տեղափոխվի Ա սերիայի չեմպիոնի կազմ։
Անցած մրցաշրջանի կեսը Յովիչն անցկացրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», որտեղից էլ հենց տեղափոխվել էր «Ռեալ»։
Յովիչը ամենայն հավանականությամբ դեմ չի լինի թիմը փոխելուն, քանի որ «Ռեալում» շարունակում են վստահել Կարիմ Բենզեմային։