Logo

Յովիչը հունվարին կարող է լքել «Ռեալը». նոր գնորդ է հայտնվել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 09.10.2021ՍՊՈՐՏ
luka jovic real madrid preseason 2019 940x530 - Յովիչը հունվարին կարող է լքել «Ռեալը». նոր գնորդ է հայտնվել

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը 2022-ի հունվարին կարող է տեղափոխվել «Ինտեր», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբ հարձակվողը հենց այն ֆուտբոլիստն է, որին փնտրում է միլանյան ակումբը. ֆիզիկապես ամուր, փորձառու և ոչ շատ թանկարժեք: Նշվում է, որ Յովիչի այլընտրանքն «Ինտերի» համար «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն է:

Յովիչը «Ռեալում» չի կարողացել հաստատվել իր՝ 2019-ին Մադրիդ տեղափոխվելուց հետո: Այս մրցաշրջանում նա դեռ գոլի հեղինակ չի դարձել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա