Logo

Զախարյանի գործակալը՝ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
գործակալը՝ Բարսելոնայի հետաքրքրության մասին - Զախարյանի գործակալը՝ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ «Բարսելոնան» հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

«Մենք պաշտոնական տվյալներ չունենք: Միգուցե «Դինամոյի» հետ կապ են հաստատել, մեզ հետ՝ ոչ: Շատերն են հետաքրքրված Արսենի ծառայություններով, մեծ թվով զանգեր ենք ստացել, բայց փաստաթղթավորված առաջարկ՝ ոչ»,- «Матч ТВ» հեռուստաընկերությունը մեջբերում է ֆուտբոլիստի գործակալի խոսքը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Դինամոյի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել «Բարսելոնայի»՝ Զախարյանի ծառայություններով հետաքրքրվելու վերաբերյալ տեղեկությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա