Logo

Զախարյանի գործակալը մեկնաբանել է տարածված լուրերը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 26.11.2021ՍՊՈՐՏ
1236215718 scaled - Զախարյանի գործակալը մեկնաբանել է տարածված լուրերը

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը մեկնաբանել է «Էվերտոնի» հետաքրքրվածության վերաբերյալ լուրերն իր հաճախորդի նկատմամբ։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Միգուցե «Դինամոյի» հետ շփվել են, բայց ինձ հետ եվրոպական ակումբներից ուղիղ կապ չեն հաստատել։

Զախարյանը, միանշանակ, պետք է խաղա Եվրոպայում, բայց դա նրա որոշումն է և ինչ որոշում էլ նա կայացնի՝ այդպես կլինի։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է արտասահման մեկնի, եթե լավ առաջարկ կա»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էվերտոնը» Զախարյանի տրանսֆերի հարցով բանակցություններ է նախաձեռնել։ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 10 մլն եվրո է գնահատվում։

«Էվերտոնը» հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա