Logo

FA-ն արգելափակել է Զախարյանի՝ «Չելսի» տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:25 / 01.09.2022ՍՊՈՐՏ
Զախարյան-Չելսի

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: Բրիտանացի լրագրող Նաթան Գիսինգը հայտնում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) արգելափակել է գործարքը:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով անգլիական ակումբը չի կարող փոխանցել տրանսֆերի գումարը: 

Ավելի վաղ բրիտանական հեղինակավոր Goal պարբերականի լրագրող Նիզար Կինսելան ևս հայտնել էր, որ Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Չելսի»:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2017 թվականից «Դինամոյի» համակարգում: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Դինամոյի» կազմում Զախարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։

 

 




 
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա