Logo

Աղբյուր. Մխիթարյանին «Ռոմայում» կարող է փոխարինել Զախարյանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:23 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Արսեն Զախարյան-Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոման» շարունակում է տարբերակներ դիտարկել՝ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար: 

«Евро-Футбол»-ի հաղորդմամբ՝ հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին փոխարինելու համար ցանկանում է «Ռոմայում» տեսնել Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին:

Աղբյուրը նշում է, որ Հռոմում կարևորում և բարձր են գնահատում Զախարյանի տաղանդը, ուստի ցանկանում են ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

Ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների՝ Մխիթարյանն առաջիկա օրերին կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Հենրիխի՝ «գայլերի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

19-ամյա Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել 8 ասիստ: Ֆուտբոլիստի՝ մոսկովյան ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա