Logo

Զախարյանը «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը որակել է զավեշտալի

13:39 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անդրադարձել է Ստամբուլի «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերին: 19-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ դրանք ամենազավեշտալի լուրերն էին, որոնք վերջին շրջանում կարդացել է մամուլում:

«Ամենազավեշտալի լուրերը, հավանաբար, «Գալաթասարայի» հետ կապվածն էին: Ամեն ինչ այնքան ճոխացված էր, կարծես պայմանագիրն արդեն կնքված էր։ Բայց իրականում ես անմիջապես ասել եմ «ոչ»:

Նստում էի ու կարդում, թվում էր՝ արդեն «Գալաթասարայում» եմ։ Մտածեցի՝ գուցե առանց ինձ ինչ-որ բան են որոշել։ Բայց փաստորեն ինձ ասացին, որ առաջարկ կա, ես ասացի՝ «ոչ»։ Այսքանը»,- հայ կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա