Logo

Արսեն Զախարյանը մեկնաբանել է Վալերի Կարպինի աղմկահարույց հայտարարությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:22 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Վալերի Կարպին«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հայտարարությունը, թե ռուս ֆուտբոլիստներն ինքնավստահության պակաս ունեն։

«Միգուցե: Ինչո՞վ է սա պայմանավորված։ Ես հիմա չեմ կարող նշել մեկ պատճառ: Միգուցե պատճառը մենթալիտետն է: Ես դեռ թոփ թիմերի դեմ չեմ խաղացել, միայն խորվաթների հետ, որտեղ համաշխարհային մակարդակի խաղացողներ կային։ Չէի վախենում նրանց դեմ մրցավեճում:

Սկզբունքորեն չեմ ասի, որ նման հանդիպումների և Պրեմիեր լիգայի  մրցավեճերի միջև տարբերությունը հսկայական է։ Թերևս պետք է արագ գործել այդպիսի մակարդակի թիմերի դեմ խաղերում: Արագությունները տարբեր են, ինտենսիվությունը՝ նույնպես։ Ավելի արագ են նրանք կողմնորոշվում. որոշում կայացնելու ավելի քիչ ժամանակ ունես»,- Զախարյանի խոսքն է մեջբերում «Российская газета»-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա