Logo

Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ14 երկրորդ թիմը մեկնարկեց պարտությամբ

13:57 / 08.05.2023Ֆուտբոլ
null

Երևանում մայիսի 8-ին մեկնարկել է ՈւԵՖԱ-ի Մ14 Զարգացման մրցաշարը: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 14 տարեկանների երկրորդ թիմը մեկնարկային խաղում 0-2 հաշվով պարտվել է Ուզբեկստանի հավաքականին:

Խմբի մյուս խաղում, որը ևս կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում, Հայաստանի Մ14 առաջին թիմը կմրցի Լիբանանի հասակակիցների հետ:

ՈւԵՖԱ-ի Մ14 Զարգացման մրցաշար

Հայաստան - Ուզբեկստան՝ 0-2

Խումոյուն Սինդարով, 75, Մհեր Հարությունյան, 79, ինքնագոլ (Հայաստան)

Հայաստան Մ14 (երկրորդ թիմ)

12. Նարեկ Նազարեթյան, 2. Սերյոժա Պետրոսյան (21. Լեո Մեսրոպյան, 76), 4. Վարդան Խաչատրյան, 3. Բորիս Ավանեսյան, 13. Լեռնիկ Գևորգյան, 8. Էրիկ Գևորգյան (15. Ռոման Հովհաննիսյան, 76), 6. Սերգեյ Առաքելյան  (ա), 10. Արթուր Սահակյան (18. Արման Ամիրխանյան, 68), 11. Գոռ Գրիգորյան, 7. Ալեքս Մանուկյան (22. Մհեր Հարությունյան, 61), 9. Մենուա Պողոսյան (20. Սամվել Գևորգյան, 76):

Պահեստայիններ՝ 1. Դավիթ Պողոսյան, 5. Էմմանուել Գրիգորյան, 17. Հրաչ Կարինյան, 14. Մհեր Առուստամյան:

Գլխավոր մարզիչ՝ Էրիկ Նազարյան:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա