Logo

Զավեն Անդրիասյանը վարակվել է կորոնավիրուսով ու դուրս է եկել շախմատի Հայաստանի առաջնությունից

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:45 / 20.01.2022ՍՊՈՐՏ
zaven andriasyan

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով ստիպված է ընդհատել ելույթները Երևանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 82-րդ առաջնությունում և դուրս գալ մրցաշարից։ 

«Հիասթափությամբ հայտարարում եմ, որ COVID-19-ի թեստի դրական արդյունքից հետո ստիպված եմ դուրս գալ Հայաստանի առաջնությունից: Ինձ լավ եմ զգում. որևէ ախտանշան չունեմ։ Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար: Հոգ տարեք ձեր մասին և եղեք ապահով»,- գրել է Զավեն Անդրիասյանը։

Ելույթն ընդհատելու պահին մարզիկը 3,5 միավորով 5-8-րդ տեղերն էր բաժանում մրցաշարային աղյուսակում։ Նա անցկացրել էր 6 պարտիա, որոնցում ոչ-ոքի էր խաղացել Արման Փաշիկյանի, Շանթ Սարգսյանի ու Հայկ Մարտիրոսյանի հետ,  հաղթել էր Տիգրան Պետրոսյանին և Մամիկոն Ղարիբյանին, պարտվել Մանուել Պետրոսյանին։ 

Տիգրան Հարությունյանի հետ 7-րդ տուրում նախատեսված նրա մրցավեճը տեղի չի ունեցել։ Մրցաշարային աղյուսակում Անդրիասյանի մասնակցությամբ պարտիաների արդյունքները պահպանվում են։

Զավեն Անդրիասյանը 2016 թվականի Հայաստանի չեմպիոնն է։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա