Logo

Զավեն Բադոյանը գոլ է խփել Ղազախստանի գավաթի եզրափակիչում, «Ակժայիկը» պարտվել է (տեսանյութ)

16:15 / 12.11.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանն «Ակժայիկի» կազմում գոլի հեղինակ է դարձել «Օրդաբասիի» դեմ Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղում:

32-ամյա կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու 7-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Նա անցկացրել ամբողջական հանդիպում։

«Ակժայիկը» հաղթանակը բաց է թողել՝ գոլ ընդունելով ավելացված ժամանակի 8-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 4-4 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 118-րդ րոպեին «Օրդաբասին» խփել է հաղթական գոլն ու նվաճել Ղազախստանի գավաթը:

«Ակժայիկի» 26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը փոխարինման է մտել 77-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանը 2022-ի ապրիլից է պաշտպանում «Ակժայիկի» գույները, Պետրոս Ավետիսյանը՝ օգոստոսից:

Ղազախստանի գավաթի եզրափակիչ

«Ակժայիկ» - «Օրդաբասի»՝ 4-5

Զավեն Բադոյան, 7, Տոմա Տաբատաձե, 11, 67, Իլյա Կովալենկո, 73 - Սամատ Շամշի, 26, Վսեվոլոդ Սադովսկի, 51, Մաքսիմ Ֆեդին, 76, Լուիս Գեդեշ, 76, Էլխան Աստանով, 118 (11մ.)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա