Logo

Սելարայանը կրկին լավագույնն է եղել «Կոլամբուսի» կազմում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:02 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Լուկաս Սելարայան

Ամերիկյան MLS լիգայի հերթական խաղում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի 0:2 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»: Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը:

SofaScore-ը կրկին «Կոլամբուսի» կազմում ամենաբարձր գնահատականը շնորհել է Լուկասին՝ 8:

Սելարայանը 4 հարված է կատարել, 2-ը դարպասին է ընթացել, 2-ը՝ շեղ, որից 1-ը դիպել է դարպասաձողին:

Խաղի ամենաբարձր գնահատականն ստացել է «Օռլանդոյի» կենտրոնական պաշտպան Շլեգելը՝ 8,2:

«Կոլամբուսը» MLS-ում 7 խաղից հետո վաստակած 8 միավորով 18-րդն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա