Logo

«Զենիթը» 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:07 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

ՌՊԼ-ի 27-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ հաղթեց «Լոկոմոտիվին» (3:1) ու 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն:

Սերգեյ Սեմակի թիմը, ակտիվում ունենալով 61 միավոր, ապահովեց չեմպիոնական տիտղոսը:

Հատկանշական է, որ 2-րդ տեղում ընթացող Մոսկվայի «Դինամոն» մաթեմատիկորեն կարող է հավասարվել «Զենիթին», սակայն այդ դեպքում էլ վճռորոշ կլինեն միմյանց միջև կայացած հանդիպումների արդյունքները:

Հավելենք, որ սա ազգային առաջնությունում 9-րդ չեմպիոնական տիտղոսն էր «Զենիթի» պատմության ընթացքում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա