Logo

Ժերար Դեպարդյեն մեղադրվում է բռնաբարության մեջ

Հեղինակ
tigran5
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
20180625 zaf bg3 966 pic4 zoom 1500x1500 72661 - Ժերար Դեպարդյեն մեղադրվում է բռնաբարության մեջ

Կանադացի դերասանուհի Շառլոտ Առնոլդը Ժերար Դեպարդյեին մեղադրել է բռնաբարության մեջ: Դերասանուհին խախտել է տեղի ունեցածի մասին լռությունը՝ գրառում հրապարակելով Twitter-ի իր էջում. գրում է France News Live-ը:

«Frankie Drake Mysteries» սերիալի աստղ, 25-ամյա դերասանուհին սոցիալական ցանցերում հրապարակել է, որ «մեծ դերասանի զոհն է»: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին: Այդ ժամանակվանից նա լռում է, բայց այդ «լռությունը ողջ-ողջ թաղում է իրեն»:

Իր հերթին Դեպարդյեն հերքում է մեղադրանքը, իսկ նրա փաստաբանները հայտարարել են, որ դատարանում կպաշտպանեն 72-ամյա դերասանի շահերը:

Ժերար Դեպարդյեի դեմ բռնաբարության մեղադրանքի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին: Հետո հաղորդվեց, որ երիտասարդ դերասանուհին մեղադրանք է առաջադրել դերասանին: Նախաքննությունը կարճվել է, քանի որ փաստեր չեն հայտնաբերվել: Դերասանը հերքել է աղջկա մեղադրանքները:

2020 թվականի օգոստոսին Փարիզի դատախազությունը գործը վերաբացելու հարցում էր ուղարկել: Հոկտեմբերին հաղորդվել էր, որ հետաքննությունը վերսկսվել է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա