Logo

Ժերոմ Բոատենգը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
jerome boateng bayern munich 2020 21 13o35l5w4bh371h0wd3o79rcr2 - Ժերոմ Բոատենգը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում

Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայի առաջնությունում։

Sport 1-ի տեղեկություններով՝ գերմանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Բոատենգը ազատ գործակալի կարգավիճակ ունի ու կարող է անվճար տեղափոխվել անդալուսական ակումբ։

«Սևիլիան» հնարավոր է կարիք ունի պաշտպանության կենտրոնի ուժեղացման, եթե թիմից ամռանը հեռանա Ժյուլ Կունդեն։

Բոատենգի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մոնակոն», սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել։

Ազատ են ու անվճար․ 5 ֆուտբոլիստ, որոնք զարմանալիորեն առանց ակումբ են մնացել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա