Logo

«Ժիլինայի» խաղը հետաձգվել է, Բիչախչյանը մեկնարկային կազմում էր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.11.2021Հայկական ֆուտբոլ
Ժիլինայի խաղը հետաձգվել է Բիչախչյանը մեկնարկային կազմում էր - «Ժիլինայի» խաղը հետաձգվել է, Բիչախչյանը մեկնարկային կազմում էր

Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Սենիցային»:

Առատ ձյան պայմաններում թիմերն անցկացրել են առաջին խաղակեսը՝ խփելով մեկական գնդակ: Ընդմիջումից հետո, սակայն, հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Ժիլինայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Խաղը կշարունակվի նոյեմբերի 30-ին՝ 18:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա