Logo

Ժիրայր Մարգարյան. «Ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:19 / 25.09.2022Ազգերի լիգա
null

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության Match of the Week հաղորդման եթերում մեկնաբանել է ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում ուկրաինացիներից կրած պարտությունը 0-5 հաշվով

- Ժիրայր, ծանր պարտություն կրեցինք, թեև առաջին կեսում լավ ֆուտբոլ էինք խաղում: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

- Ճիշտ է՝ առաջին կեսի սկզբում լավ էինք խաղում, հետո գոլ բաց թողեցինք: Չեմ կարող ասել՝ ինչ պատահեց թիմի հետ, սակայն երկրորդ կեսում շատ վատ խաղացինք: Մեր խաղադաշտում այսպես չպիտի ելույթ ունենայինք: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից:

- Առաջին խաղում հաղթել եք Իռլանդիային: Գուցե վերջին խաղում նույնպես հաղթեք, ի՞նչ ես կարծում:

-Իհարկե, ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար:

Հիշեցնենք, որ իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 5 տուրից հետո 3 միավորով առաջին խմբի վերջին՝ 4-րդ տեղում է: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։ 

Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին (ֆոտո)

Լուկաս Սելարայանը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին

Խոակին Կապառոսը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին

Ազգերի լիգա. Հայաստան - Ուկրաինա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Կապառոսի օրոք հավաքականը հակառեկորդներ սահմանեց. Հայաստան-Ուկրաինա խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա