Logo

Ժորա Համազարյանը հերթական հաղթանակն է տարել խառը մենամարտերում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:02 / 24.05.2022Խառը մենամարտեր
Ժորա Համազարյան

Հայաստանը ներկայացնող Ժորա Համազարյանը Եկատերինբուրգում տեղի ունեցած խառը մենամարտերի երեկոյի ընթացքում հաղթել է ուզբեկ Շոդիլբեկ Շարոբիդինովին՝ հայտնում է srrb.ru-ն:

Մինչև 61,2 կգ քաշային կարգում տեղի ունեցած մենամարտը պետք է տևեր 8 ռաունդ, սակայն ավարտվել է ժամանակից շուտ։ Մեր հայրենակիցն ակտիվ է սկսել հանդիպումը, դրսևորել է լավ շարժունակություն և ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ։ Սակայն առաջին ռաունդից հետո ուզբեկ մարտիկը դիմել է բժշկին, ինչից հետո մենամարտը դադարեցնելու որոշում է կայացվել։

Պարզվել է, որ նա ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։ Այդպիսով՝ Համազարյանը հաղթել է պայքարը շարունակելուց մրցակցի հրաժարվելու արդյունքում։

Սա Ժորայի 12-րդ հաղթանակն էր կարիերայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա