Logo

Ժոզե Մոուրինյո. «Դա չէի ուզում»

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:55 / 14.02.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյու

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փիլիսոփայորեն է ընդունել Ա Սերիայի 25-րդ տուրի արտագնա խաղում «Սասուոլոյի» հետ գրանցած ոչ-ոքին (2։2)։

«Երբ վերջին րոպեներին պարտվում կամ ոչ-ոքի ես խաղում, հուզական վիճակը փոքր-ինչ փոխվում է։ Մինչև հանդիպումը շատերն էին ոչ-ոքի կանխատեսում։ Ես դա չէի ուզում։ Նույնն ասել եմ ընդմիջմանը։ Սակայն 90-րդ րոպեին՝ փրկվելուց հետո, կարող եմ միայն երախտապարտ լինել։

Մենք ոչ-ոքի չէինք ուզում, բայց դա, միևնույն է, 1 միավոր է։ Կարող էինք ավելի շատ միավոր վաստակել»,- հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Այդ խաղում «Ռոման» պարտությունից խուսափեց ավելացրած 4-րդ րոպեին Բրայան Քրիստանտեի խփած գոլի շնորհիվ։ Հանդիպմանն առանց փոխարինման մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը։ 

«Ռոման» 40 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականով։ Մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Միլանը», որին առաջին վեցյակում հաջորդում են «Ինտերը»՝ 54, «Նապոլին»՝ 53, «Յուվենտուսը»՝ 46, «Ատալանտան»՝ 44 և «Լացիոն»՝ 42 միավորով։ «Սասուոլոն» 30 միավորով 12-րդն է։    

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա