Logo

Ժոան Լապորտան ցանկանում է դատի տալ «Բարսելոնայի» նախկին նախագահին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
Լապորտան ցանկանում է դատի տալ Բարսելոնայի նախկին նախագահին - Ժոան Լապորտան ցանկանում է դատի տալ «Բարսելոնայի» նախկին նախագահին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է դատական հայց ներկայացնել ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ պաշտոնավարման ընթացքում անբարեխիղճ աշխատանքի համար՝ գրում է El Confidencial-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Լապորտան այս հարցով արդեն հեղինակավոր վաստաբան է վարձել, որը կուսումնասիրի նախկին նախագահի գործունեությունը:

Ժոան Լապորտան վստահ է՝ «Բարսելոնայի» ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է նախկին նախագահի ու տնօրենների խորհրդի գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Բարտոմեուն զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել 2020 թվականի աշնանը, իսկ Լապորտան «Բարսելոնայի» նախագահ է ընտրվել 2021 թվականի մարտին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա